Ի սկզբանե օգտվողին ցույց տրվող առաջարկությունները հիմնվելու են նրա վրա, թե ինչ են "+1" - ով նշել Google - ի զրուցարանի (չաթի) ընկերները կամ օգվողի կոնտակտները Gmail -ում: Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ հետագայում հնարավոր է "+1" համակարգի ինտերգումը կայքերի տվյալների բազայի հետ, ինչպես, օրինակ, Twitter - ի: Դա հնարավորություն կտա ընդլայնել այն մարդկանց շրջանակը, որոնց "+1" - ը կներկայացվի որոնման ժամանակ:
Հարկ է նշել, որ Google - ում միկրոբլոգների հանրահայտ ծառայությունը բերել են որպես սոցիալական բաղադրիչով ռեսուրսի օրինակ, սակայն չեն խոստացել միացում հենց Twitter - ի հետ: Ընկերությունն ակնկալում է, որ բոլոր վեբ կայքերի տերերը հետագայում կսկսեն ներդնել "+1" - ն իրենց էջերում: Եթե օգտվողի ընկերներից որևէ մեկը սեղմել է այդ կոճակը կողմնակի կայքում, որոնման արդյունքները ցուցադրելու ժամանակ դա կնշվի: Ընդ որում, Google - ը չի փոխել որոնման մեջ հղումների ցուցադրման հերթականությունը "+1" - ի քանակից կախված: Ինչպես նշվում է Wired ամսագրի բլոգում, դա արվել է սպամմերների (спаммерских) հնարանքներից խուսափելու համար:
Google - ն աշխարհի խոշորագույն ինտերնետ-ընկերություններից մեկն է: Նրան է պատկանում նույնանուն որոնողական համակարգը, որն ամենահայտնին է աշխարհում, ինչպես նաև YouTube վիդեոհոսթինգը: Google - ի ամենամեծ մրցակիցն է համարվում Facebook սոցիալական ցանցը, որը մի քանի տարի առաջ գործի է դրել նմանատիպ ֆունկցիաներ ունեցող "Like" կոճակը:
Մի շարք փորձագետների կարծիքով, "+1" - ը դարձավ ցանցում “սոցիալական” տեղեկատվություն փոխանակելու Facebook - ի “մենաշնորհի” քայքայման ռազամավարության մի մասը: